Ապրիլի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում անդրադառնալով ընտրությունների արդյունքներին` ՀՀԿ-ի ընտրական ցուցակում 5-րդ համարը զբաղեցնող մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց. «Լավ ընտրություններ ենք ունեցել եւ դա քայլ առաջ էր»:
Այն հարցին` իրեն ավելի շատ գործադիրո ՞ւմ է տեսնում, թե՞ օրենսդիր մարմնում, նախարարը պատասխանեց. «Սպասենք մեկ շաբաթ ու հետո խոսենք»:
Aravot.am-ը վկայակոչելով Pan Photo-ի հայտնի լուսանկարները` հետաքրքրվեց` թե ինչու էր Արմեն Ամիրյանը մտահոգ կամ մտածկոտ` ՀՀԿ-ի քարոզարշավի վերջին օրը ու ինչու ինքն էլ ՀՀԿ մյուս անդամների նման դրոշներ չէր ծածանում: «Մտահոգ չէի, պարզապես հեռախոսով էի խոսում»,- պատասխանեց նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ