Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ին մեծ թվով ձայներ բերեցին գործարար-թեկնածուները, իսկ «ԵԼՔ»-ը ձայներ խլեց ընդդիմադիր զանգվածից (Տեսանյութ)

Ապրիլ 05,2017 15:28

Այս ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի գրանցած արդյունքը պատահական չեմ համարում: Այն կիրառեց արդյունավետ քաղաքականություն՝ կառավարության փոփոխություն, նոր վարչապետ…»,-ասում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԱԺ ընտրությունների արդյունքներին՝ ՀՀԿ-ի գրանցած ցուցանիշը որակելով օրինաչափ. «Տեղամասերում ՀՀԿ-ին հսկայական ձայներ բերեցին գործարարները, որոնք կարիք չունեին լցոնումների: Նրանք հայտնի են իրենց տարածքում եւ կարող են ձայներ բերել»:

Խոսելով այն մասին, որ ՀՎԿ-ն այս անգամ չանցավ ԱԺ, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այս տարի պարզապես կուսակցությունն անկման շրջան է ապրել. «Իսկ «ԵԼՔ»-ը ձայներ խլեց ընդդիմադիր զանգվածից, ինչն էլ ազդեց ՀՎԿ-ի՝ ԱԺ անցնելու վրա»:

Անդրադառնալով ԱԺ չանցած մեկ այլ ուժի՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին՝ Գարիկ Քեռյանը հարցադրում արեց՝ արդյոք այս պահին հնարավո՞ր է արցախյան հակամարտության հարցում խաղաղության ձեռքբերումը եւ ի՞նչ միջոցներով:

Ինչ վերաբերում է նրան, որ «ՕՐՕ» դաշինքը չի հաշտվում ընտրությունների արդյունքների հետ եւ փոփոխությունների կոչ է անում, քաղաքագետի կարծիքով՝ հանրահավաքների տեսքով հետընտրական զարգացումները քիչ հավանական են, դրանք անօգուտ են:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930