Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ապրիլյան քառօրյայի ժամանակ ԻՊ զորախումբ չի գործել». Սարգիս Գրիգորյան (Տեսանյութ)

Ապրիլ 05,2017 15:26

«Իսլամական պետությունից սպառնալիք տեսնում եմ միայն Կովկասից, որտեղ կառույցը վիլայեթ ունի: Այն անհանգստացնում է ՌԴ-ին, Վրաստանին եւ Ադրբեջանին եւ դրա ձեռքի գործն է Չեչնիայում եւ Դաղստանում ահաբեկչական ակտիվությունը»,-«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
«Մենք մոտ ենք Կովկասին, ինչը սպառնալիք է ՀՀ-ի համար: Եթե ԻՊ-ն ստանձնի Սանկտ-Պետերբուրգի ահաբեկչության պատասխանատվությունը, կնշանակի, որ ԻՊ-ն դուրս է գալիս Կովկասի սահմաններից»,-ասաց նա:

Գրիգորյանը վստահեցրեց, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ ԻՊ զորախումբ չի գործել Ադրբեջանի կողմից. «ԻՊ-ն վերազգային կառույց է, նրա անդամները ԻՊ քաղաքացիներ են: Ադրբեջանցիները չեն կարող ԻՊ-ում առանձին զորախումբ ունենալ ու հայտարարել, թե գնում են Ադրբեջանը ¬պաշտպանելու»,-նկատեց Սարգիս Գրիգորյանը:
Նրա խոսքով «Այն ադրբեջանցիները, որոնք փորձել են Թուրքիայով Սիրիա կամ Իրաք գնալ՝ միանալու ԻՊ-ին, սակայն չի ստացվել, նրանք ավելի վտանգավոր են, քան նրանք, որոնք կռվել են ԻՊ-ի շարքերում: Նրանք հետ են գալու Ադրբեջան եւ ավելի մեծ վտանգ են ներկայացնելու ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ Կովկասի անվտանգության համար»:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930