Թաիլանդում մեկնարկած ծանրամարտի պատանիների (մինչեւ 17 տարեկաններ) աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից այսօր առաջինը մրցահարթակ մտավ 56 կգ քաշային Խաչիկ Հարությունյանը, որը հանդես եկավ «B» խմբում:
Պատանի ծանրորդը պոկեց 85 կգ, հրեց 115 կգ եւ երկամարտի 200 կիլոգրամով պայքարն ավարտեց 13-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ