Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՊ-ն դեռեւս լռում է». ո՞վ է Սանկտ Պետերբուրգի պայթյունի պատասխանատուն՝ ըստ արաբագետի (Տեսանյութ)

Ապրիլ 05,2017 14:53

«Կատարվածը կորակեի ահաբեկչական հարձակում, որը, նախնական վարկածով, ծայրահեղ իսլամականի ձեռքի գործն է»,-«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունին, որի զոհերի թիվն արդեն հասել է 14-ի, ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ դեռեւս ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը. «ԻՊ-ն դեռեւս լռում է…երեկ վերջինիս խոսնակի կողմից հայտարարություն է տարածվել, որում Սանկտ Պետերբուրգի մասին ոչինչ չի հնչում: Կոչ է արվում ակտիվացնել ջիհադական պայքարը, այդ թվում` ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում: Եթե ընդունենք, որ այս պայթյունի հետեւում ԻՊ-ն է կանգնած, ԻՊ խոսնակի ուղերձին պետք է հաջորդի պատասխանատվությունը ստանձնելու հայտարարությունը»:

Ըստ փորձագետի՝ ակնհայտ է, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում մահապարտ-ահաբեկիչ է գործել: Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ քանի դեռ չկա պայթյունի պատասխանատվությունը ստանձնելու հայտարարություն, ՌԴ-ն Սիրիայում չի գնա ավելի ակտիվ գործողությունների ԻՊ-ի դեմ:

Մանրամասն ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930