Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ты супер!» նախագծում Հայաստանը երկու ներկայացուցիչ ունի` 15-ամյա Անգելինա Պապիկյանն ու Սաբինա Մանվելյանը

Ապրիլ 05,2017 14:51

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Sputnik միջազգային լրատվական գործակալությունն ու ռադիոն շնորհավորել է «Ты супер!» երաժշտական նախագծի երկրորդ փուլ անցած մասնակիցներին։ Sputnik-ի մրցանակներին են արժանացել Բելառուսի, Ղազախստանի Հայաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի և Ղրղըզստանի մասնակիցները։

«Ты супер!» երաժշտական նախագծի երկրորդ փուլը եթերում կլինի ապրիլի 8-ից, ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի ԱՊՀ-ում և Բալթյան երկրներում, Sputnik-ի պորտալներում։

Sputnik-ի ռեսուրսներում շարունակվում է «Ты супер!»-ի մասնակիցներին սատարելու առցանց քվեարկությունը, որի արդյունքում առավելագույն ձայներ ստացած մասնակիցներից 3-ը Sputnik ռադիոյի եթերում ելույթ ունենալու և մրցույթի մասնակցության մասին պատմելու հնարավորություն կստանան։ «Ты супер!» մրցույթում Հայաստանը ներկայացնում են 15-ամյա Անգելինա Պապիկյանն (գլխավոր լուսանկարում ու Սաբինա Մանվելյանը, որոնք հաղթահարել են առաջին փուլը և անցել մրցույթի երկրորդ փուլ։ Անգելինան երգել է «Դլե յամանը», իսկ Սաբինան` Նաստյա Կամենսկիի «Բում-բում տիկի բայ» երգը։ Մրցույթի տաղանդավոր մասնակիցներին հնարավոր է սատարել Sputnik Արմենիա կայքում և սոցիալական ցանցերում։

Սաբինա Մանվելյան

ՆՏՎ-ն Ռուսաստանի խոշորագույն ոչ պետական հեռուստաընկերություններից է, գործում է 1993թ-ի հոկտեմբերից և ընդգրկված է ռուսական հեռուստաշուկայի առաջատար հեռուստաընկերությունների եռյակում: ՆՏՎ-ն հեռարձակվում է ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտներում՝ ընդգրկելով բնակչության 99,2 տոկոսը: Ռուսալեզու հանդիսատեսի համար հեռարձակվում է Ռուսաստանի սահմաններից դուրս՝ մերձավոր արտասահմանի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում: ՆՏՎ-ն ունի երկու միջազգային տարբերակ՝ ՆՏՎ աշխարհ և ՆՏՎ Ամերիկա:

Հիմնադրման պահից ՆՏՎ-ն հաջողությամբ ստեղծում և զարգացնում է հեռուստատեսային կարևոր ժանրեր։ Ալիքի ծրագրերի շարքում ավանդաբար առաջատար դիրք են զբաղեցնում լրագրողական հետաքննությունները, հասարակական նշանակություն ունեցող թեմաների շուրջ բանավեճերը։ Առաջին հերթին, նորություններն ու վերլուծությունները ՆՏՎ-ի հեռարձակման հիմքն են կազմում։ ՆՏՎ-ի պրոֆեսիոնալ կազմը ճանաչվել է Ռուսաստանում և ամբողջ աշխարհում։ Ամեն տարի թղթակիցները, մեկնաբաններն ու ՆՏՎ-ի հաղորդավարները կառավարական և լրագրողական բարձր պարգևների են արժանանում։ Ժամանցային նախագծերը` հայրենական արտադրության սերիալներն ու ֆիլմերը, սոցիալական և ժամանցային ծրագրերը, խաղարկային շոուները` բազմիցս արժանացել են հեղինակային մրցանակների։

Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։ Liveinternet.ru-ի տվյալով` Sputnik Արմենիա լրատվական պորտալը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է առաջատար առցանց ԶԼՄ-ների ցանկում։

Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930