Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյան. Հուսով եմ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա. «Արցախպրես»

Ապրիլ 05,2017 14:24

Շատ երախտապարտ եմ հայ քաջարի զինվորների ծառայությամբ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը, ով ՊԲ զորամաս այցելելուց հետո մասնակցել է նաև Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում նոր բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը:

«Իրապես շատ հուզված և հպարտ եմ՝ տեսնելով Հադրութի շրջանի սահմանամերձ Առաջամուղ գյուղի նոր բնակարանների հանձնման այս պահը: Ընկերոջս՝ Ատոմ Էգոյանին ասում էի, որ տարբեր միջոցառումների բացմանն եմ մասնակցել, բայց սա ամենահուզիչն էր ինձ համար, որովհետև այստեղ հայ ընտանիք պետք է ապրի, որի համար մենք շատ ուրախ ենք»,- ասել է Ս. Թանկյանը և ընդգծել, որ իրենք հաճույքով պետք է մի ծրագիր կազմակերպեն Արցախում:

«Ես շատ կցանկանայի մի օր էլ գայի Արցախ նվագեի և եթե կարողանամ ուրիշ արվեստագետներ էլ հետս բերեմ: Հիմա ամենակարևորն Արցախի մասին խոսելն է և այն ներկայացնելը տարբեր վայրերում և մարդկանց: Պետք է բոլորն իմանան, որ Արցախը շատ գեղեցիկ երկիր է և այստեղի ժողովուրդը բոլորին սպասում են ժպիտներով և մեծ սիրով: Հուսով եմ, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա»,- ընդգծել է Ս. Թանկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930