Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանը` օպերայում ռեստորան հիմնելու մասին. «Կոչ եմ անում ծայրահեղական մոտեցում չցուցաբերել»

Ապրիլ 05,2017 14:27

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` օպերայում ռեստորան հիմնելու մասին գաղափարը զայրացրել է մշակույթի որոշ գործիչների եւ լայնորեն քննարկվել սոցցանցերում:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նախարարից:

«Որեւէ հարցի կարելի է մոտենալ ծայրահեղ պատկերացումներով եւ մոտենալ ավելի կառուցողական պատկերացումներով: Ես կոչ կանեի, որ մեր գործընկերները մի քիչ կառուցողական վերաբերվեին ցանկացած հնչած առաջարկի, որովհետեւ մենք շարժվում ենք մշակույթի կապիտալիզացիայի, արժեւորման ճանապարհով, իսկ արժեւորումը տեղի է ունենում նաեւ նման գործառույթներ իրականացնելով, որպեսզի էլ ավելի շատ հանդիսատեսի եւ մարդկանց հասանելի լինի եւ մեր պատմամշակութային ժառանգությունը, եւ ժամանակակից արվեստը: Այնպես որ, կոչ եմ անում ծայրահեղական մոտեցում չցուցաբերել»,-ասաց Արմեն Ամիրյանը:

Մեր դիտարկմանը, որ չունենք Ժամանակակից արվեստի թանգարան, իսկ Հենրիկ Իգիթյանի հիմնադրածն այլեւս հեռու է այդպիսի թանգարան լինելուց, նախարարը պատասխանեց. «Ես համամիտ եմ ձեզ հետ, իսկապես չունենք Ժամանակակից արվեստի թանգարան եւ հիմա մտածում ենք այդ ուղղությամբ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Հոլամդիայում բոլոր մեծ համերգասրահներն ու թանգարաններն ունեն առնվազն մեկ ռեստորան… ու ոչինչ… դա չի խանգարում արվեստի մատուցմանն ու ընկալմանը…

  2. Խորեն says:

    Մեր օպերային հենց ռեստորանն է, չէ՞, պակասում։ Ամեն ինչ անում են, որ լավագույն ուժերը հեռանան Հայաստանից, այ թող այդ մասին մտածի պարոն նախարարը, թե չէ՝ մշակույթի կապիտալիզա՜ցիա… դատարկ խոսքեր են։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930