Հետքը հրապարակել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում 5-րդ համարը զբաղեցնող ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ունեցվածքի ու բիզնեսների մասին տեղեկություններ ու նշել, որ դրանց մի մասը գտնվում է ԱՄՆ Գլենդել քաղաքում:
Aravot.am-ը Արմեն Ամիրյանից մեկնաբանություն խնդրեց հետեւյալ համատեքստում` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սփյուռքահայերին կոչ է անում ներդրումներ կատարել Հայաստանում, մինչդեռ նրա կառավարության անդամները, այդ թվում եւ մշակույթի նախարարը բիզնես են վարում արտասահմանում:
Արմեն Ամիրյանն ի պատասխան նախ հայտարարեց, որ բիզնեսը սահմաններ չի ճանաչում, ապա հավելեց. «Միայն Հայաստանում իմ ընկերությունները տարեկան ունեն մեկ միլիարդի մոտ շրջանառություն, եւ ես տարեկան 160 մլն-ի հարկ եմ վճարում Հայաստանում»:
Հիշեցնենք, որ նա ունի 14 անշարժ գույք, որոնցից 3-ը՝ Գլենդելում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ