Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքապետի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիայի հարցը`վաղը`ՀՀԿ ԳՄ նիստում (Տեսանյութ)

Ապրիլ 05,2017 14:06

«Անձամբ մեծ ցավ եմ զգում, որ ընդգծված ազատական ուժերը ՀԱԿ-ը, Ազատ դեմոկրատները, չհամախմբվեցին: Եթե նրանք էլ ԵԼՔ-ի շուրջ միավորվեին, ապա այդ բեւեռը ավելի մեծ ներկայացվածություն կունենար խորհրդարանում: Առաջին քայլն արված է, ԵԼՔ-ը`իբրեւ նորաստեղծ դաշինք, բավական պատկառելի ներկայացվածություն ունի խորհրդարանում: Մնացածը`ապագայի խնդիր է»,- «Փաստարկ» մամուլի ակումբում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններով տրվե՞ց քաղաքական սերնդափոխության մեկնարկը: Գագիկ Մինասյանը կարծում է, որ դա ցույց կտա նոր ձեւավորվող խորհրդարանի աշխատանքը. Որքանո՞վ կկարողանա խորհրդարանը լիարժեք կատարել իր առջեւ դրված գործառույթները:

Լրագրողները հետաքրքրվեցին`հնարավո՞ր է խորհրդարան չանցած հին ՀՀԿ-ականները`Վարդան Այվազյանը, Արտակ Դավթյանը եւ այլոք, նեղանան եւ հեռանան ՀՀԿ-ից:

Գագիկ Մինասյանի պատասխանը`տեսանյութում

Ի դեպ, վաղը ՀՀԿ ԳՄ նիստում կորոշվի թե ով է լինելու ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն: Գագիկ Մինասյանը կարծում է, որ դա պետք է լինի Տարոն Մարգարյանը`նկատի ունենալով «այն անուրանալի աշխատանքը, որ վերջին տարիներին կատարվել է մայրաքաղաքում»: Հատկապես ի՞նչ աշխատանք է կատարվել, նա չի մանրամասնում:

ՀՅԴ-ի հետ կոալիցիայի հարցը հավանաբար նույնպես վաղվա նիստում կորոշվի: Իր կարծիքով, ՀՅԴ-ի հետ նոր կոալիցիան կլինի հօգուտ պետության, պետականության եւ ժողովրդի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930