Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալ՝ Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից. shamshyan.com

Ապրիլ 05,2017 13:25

Անցած տարվա հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով որպես փակ վկա ներգրավված «Արմեն Վաչագանի Սարգսյան» անուն-ազգանուն-հայրանունով մարդ գոյություն չունի, այլ այդ անվան տակ, ինչպես ինքն է նշում, ճնշումների ազդեցությամբ ցուցմունքներ է տվել Դավիթ Գրիգորյանը: Վերջինս դեպքի վայրին մոտ գտնվող ավտոմեքենաների վերանորոգման կետի աշխատակից է:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա, հիշելով դեպքի մանրամասները, ասաց. «Այդ երեկո ես սովորականի նման աշխատանքի էի . Mercedes մեքենայի տակ շիթ էի ձգում, Մերուժն էլ լույսն էր պահում: 23:00-ի սահմաններում ձայներ լսեցի, դուրս գալով՝ տեսա, որ մի քանի երիտասարդ վազելով դեպի մեզ են գալիս: Նրանք փորձեցին ներսում վիճաբանություն հրահրել, սակայն չթողեցինք: Դրանից հետո մի երիտասարդ վազելով դուրս եկավ, իր հետևից ես դուրս եկա և նկատեցինք, որ դրսում բավականին շատ մարդ կա ու գետնին ընկած մի տղամարդ: Սև գույնի մեքենա կար, մեջը՝ երկու հոգի, իսկ գետնին ընկած տղամարդու մոտ մի աղջիկ օգնություն էր կանչում: Այդ պահին անմիջապես զանգել եմ շտապօգնություն ու գնացել աշխատանքիս վայրը: Ճանապարհին իմ առջև դուրս եկավ մի երիտասարդ տղա, ում ես չէի ճանաչում, տեսել էի նաև ներսում վթարված մեքենայի մոտ և միայն դեպքից երկու օր անց իմացա, որ անունը Խաչիկ է: Նա մինչև այդ եղել է սերվիսի ներսում: Դեպքի հաջորդ օրը երեկոյան գալիս եմ տուն, դեպքի մասին պատմում հայրիկիս և պառկում քնելու:

Առավոտյան ոստիկանությունից մեր տուն են գալիս և ինձ, Մկոյին և Ավոյին, ովքեր նույնպես աշխատում էին նույն սերվիսում, տանում են Էրեբունու բաժին: Այնտեղ մինչև երեկո մեզ պահում են՝ փորձելով ճշտել մեր ունեցած ինֆորմացիան՝ դեպքի հետ կապված: Գիշերը մեզ բաց են թողում: Հայկը, ով սերվիսի տնօրենն է, թե ինչ է խոսում ոստիկանապետի հետ, չգիտեմ, բայց ասում է, որ Դավոն կգա և ամեն բան կպատմի, ինքը տեղյակ է: Այնուհետև սկսում է ինձ համոզել, որ ոստիկանապետը մեր ընկերն է, որ հանգիստ լինեմ, ոչ մի բան չկա, ես կեղծ անունով ցուցմունք կտամ և ինձ ոչ մեկ չի ճանաչի: Ես, իհարկե , չհամաձայնվեցի, սակայն Հայկոն ասաց, որ հանգիստ լինեմ, ասաց, որ ոչ մի բան չի լինի: Տանում են Էրեբունու բաժին, ոստիկանապետը ասում է, որ ասեմ, ինչ պետք է, իրենք էլ կավելացնեն, ցուցմունքը կտամ և ոչ ոք չի իմանա իմ ինքնությունը:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930