ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Տիգրան Զաքարյանը:
Տիգրան Զաքարյանը ծնվել է 1964 թվականի հուլիսի 13-ին` Երևանում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետ:
Տիգրան Զաքարյանն ավելի քան 30 գիտական աշխատությունների հեղինակ է: Նրա գիտական նախասիրություններն են` ֆիզիկական գիտափորձի ավտոմատացում և հեռակառավարում, ռադիոլոկացիոն համակարգեր և ազդանշանների թվային մշակում:
Մինչ տնօրենի պաշտոնում ընտրվելը Տիգրան Զաքարյանը եղել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի լաբորատորիայի ղեկավարը:
ՀՀ ԳԱԱ