Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վահրամ Հակոբյանը

Ապրիլ 05,2017 13:03

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Հակոբյանը: Վահրամ Հակոբյանը ծնվել է 1954 թվականի հունվարի 10-ին: Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը: Պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում:

Վահրամ Հակոբյանի գիտական գործունեության ուղղություններն են`

– առաձգականության տեսություն` կոնտակտային և խառը եզրային խնդիրներ

–  անհամասեռ ծերացող սողքի տեսություն` բարակապատ էլեմենտներից ուժի փոխանցումը մասիվ մարմիններին

– քայքայման մեխանիկա` մասիվ մարմիններում միաժամանակ գործող լարումների տարբեր տիպի կուտակիչների փոխազդեցությունը:

Վահրամ Հակոբյանը 94 գիտական հոդվածների, երկու մենագրության և մեկ ուսումնական ձեռնարկի հեղինակ է:

 

ՀՀ ԳԱԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930