Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին. Հատուկ քննության կարիք ունի ընտրողների անսպասելի բարձր մասնակցությունը

Ապրիլ 05,2017 12:17

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունները խորհրդարանական եւ ընտրական համակարգերի առաջին փորձությունն էին՝ քաղաքական նոր մշակույթ ձեւավորելու, նոր սկիզբ դնելու առաջադրանքով։

Մեկնելով նախընտրական շրջանի, ընտրության օրվա եւ արդյունքների վերլուծությունից՝ Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը արձանագրում է.

ա. Քաղաքական համակարգի կայացման առումով գնահատելի էր դերակատար ուժերի ազատ մրցակցությունը եւ հիմնականում քաղաքակիրթ ընտրապայքարը։

բ. Հատուկ քննության կարիք ունի ընտրողների անսպասելի բարձր մասնակցությունը, ինչը մի կողմից քաղաքացիական ակտիվության գնահատելի դրսեւորում էր, մյուս կողմից՝ ֆինանսական ու վարչական ռեսուրսի օգտագործման արատավոր երեւույթի հետեւանք։

գ. Փաստ է, որ սոցիալական դժվար կացության մեջ հայտնված հասարակության զգալի մասը, որը չունի անհրաժեշտ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, դեռեւս ի վիճակի չէ ազատ ու գիտակցված ընտրություն կատարել։ Հանրության քաղաքական, հոգեւոր-մշակութային արժեհամակարգի արմատական փոփոխությունը կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, ազգային-պետական ընտրախավի լրջագույն մարտահրավերն է։

դ. Տեղի է ունեցել քաղաքական դաշտի որոշակի բյուրեղացում. բացահայտ ամբոխավարական եւ պարտվողական գաղափարները չընդունվեցին մեր հանրության կողմից։

ե. Գնահատելի է, որ իրենց մասնագիտական պարտականությունները եւ քաղաքացիական պարտքը կատարեցին լրատվամիջոցներն ու իրապես անկախ դիտորդական կազմակերպությունները։

զ. Նոր Ազգային ժողովում Հ.Յ. Դաշնակցության դերակատարության ձեւաչափը թողնելով առաջիկա օրերի քննարկումներին՝ մենք շնորհակալություն ենք հայտնում գիտակից քվեարկություն կատարած յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաեւ մեր շուրջ համախմբված ընտրապայքարի բոլոր մասնակիցներին։

է. Այս ընտրություններում Հ.Յ. Դաշնակցության արձանագրած նկատելի առաջընթացը պարտավորեցնող է։ Մենք շարունակելու ենք հետեւողականորեն իրագործել մեր գաղափարներն ու ծրագրերը՝ հավատարիմ ՀՀ քաղաքացիներին տրված՝ նոր սկիզբ դնելու, ազատ, արդար, խաղաղ, բարեկեցիկ Հայաստան ունենալու խոստմանը։

 

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

05 ապրիլի 2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930