Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի հասցեն էլ միայն իրենը չէ՝ հաշվառված են 9 հոգի

Ապրիլ 05,2017 12:12

Տրամաբանությունը հուշում է, որ տարբեր շենքեր ու շինություններ պետք է ունենան իրարից տարբերվող հասցեներ: Սակայն այդ տրամաբանությունը չի գործում անգամ պետական որոշ շենքերի պարագայում:

Արդեն անդրադարձել ենք, որ Բաղրամյան 26 հասցեն, պարզվում է, պատկանում է եւ ՀՀ նախագահի նստավայրին, եւ այդ շենքի հարեւանությամբ գտնվող մի եռահարկ բազմաբնակարան բնակելի շենքի:

Եվ սա միակ դեպքը չէ, որ պետական հաստատության հասցեով առկա են նաեւ այլ շինություններ, եւ ըստ այդմ՝ այնտեղ հաշվառված են բնակիչներ:

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, ըստ որոնց՝ պարզվում է, որ բնակիչներ են հաշվառված նաեւ Նալբանդյան 104 հասցեում: Հիշեցնենք՝ այն ընդունված է համարել Ազգային անվտանգության ծառայության հասցե:

Սակայն ըստ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում տեղակայված 9/41 ընտրական տեղամասի ընտրական ցուցակի՝ պարզվում է, որ Նալբանդյան 104 հասցեում հաշվառված են 9 հոգի:

Էլի ստացվում է՝ երկու շենք, իրարից որոշակի հեռավորության վրա, սակայն ունեն նույն հասցեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930