Լրահոս
Օրվա լրահոսը

Բարոյական հստակ կողմնորոշում ունեն՝ վերցնում են գումարն ու ազնվորեն գնում, ձայնը տալիս այն ուժին, որն իրենց կաշառել է. Վահան Արծրունի. «Ժողովուրդ»

Ապրիլ 05,2017 11:53

«Ժողովուրդ»-ը կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու հետ զրուցել է ընտրությունների արդյունքների, նրա սպասելիքների եւ երկրում տիրող մթնոլորտի մասին։

– Մի շարք կուսակցություններ հանրության ստվար զանգվածների ընտրակաշառքներ էին բաժանել, մարդկանց մի մասն էլ «երախտապարտությունից», իսկ մյուս մասը վախից դրդված ընտրել էին տվյալ թեկնածուին։

– Համենայն դեպս մեր ժողովրդի զգալի հատված ցույց տվեց, որ բարոյական հստակ կողմնորոշում ունի, այսինքն՝ վերցնում է գումարն ու ազնվորեն գնում, ձայնը տալիս է այն ուժին, որն իրեն կաշառել է։

Իսկ վախի մթնոլորտ, որպես այդպիսին, կարծում եմ՝ չկա։ Փոխարենը կա անպատժելիության մթնոլորտ։ Բանն այն է, որ տիրող իրավիճակը խրախուսվում է իշխանությունների կողմից, մարդկանց էլ թվում է, որ իրենք ճիշտ են վարվում։ Արդյունքում արձանագրվում է հանրության՝ քաղաքացիական եւ բարոյական առումով այլասերում։

Հիշենք Ամերիկայից եկած այն երգչին, որը կուսակցական հավաքի ժամանակ խոնարհվեց ղեկավարների առաջ (նկատի ունի Ձախ Հարութին, ով ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառման ժամանակ իջավ բեմից, մոտեցավ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ վերնախավին, խոնարհվեց, ապա նորից բեմ բարձրացավ ու շարունակեց ելույթը-հեղ.)։ Այն կողմը, որը պաշտպանում է երգչին, պնդում է, որ այդտեղ առանձնապես բան չկա, արտիստ է, խոնարհվել է։ Բայց արտիստը խոնարհվում է բեմից եւ հետո չպետք է մոռանա, որ դա համերգ չէ, այլ կուսակցական հավաք, եւ նա այդ հավաքի ժամանակ ոչ թե խոնարհվեց, այլ «կզեց»։ Դա, իհարկե, իր անձնական խնդիրն է, բայց բանն այն է, որ «կզելով»՝ նա «կզեցրեց» հազարավոր ներկաների, որոնք ընդունում են այդ ակտը եւ դրա մեջ խնդիր, նսեմացուցիչ որեւէ բան չեն տեսնում։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930