Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ընտրությունները պատասխանատվության ընտրություն էին». Գալուստ Սահակյան

Ապրիլ 05,2017 11:40

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գնահատմամբ` ապրիլի երկուսին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկիրը՝ ի դեմս քաղաքական ուժերի եւ քաղաքացիների, ունի առաջ շարժվելու թե՛ հնարավորություն, թե՛ ցանկություն եւ թե՛ կամք: Մեր քաղաքացիներն ու քաղաքական ուժերն ընտրությունների միջոցով կարողացան վստահորեն իրացնել ավելի ապահով ու ավելի բարեկեցիկ, ավելի անվտանգ եւ ավելի զարգացած պետություն ունենալու իրենց հնարավորությունը:

Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ իր հայտարարության մեջ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է. «Այս ընտրությունները համախմբող ընտրություններ էին, որոնք, անկախ իրենց արդյունքից, վկայեցին, որ տարբեր ծրագրեր ներկայացնելով հանդերձ՝ քաղաքական ուժերն իրենց պատասխանատու են զգում երկրի ճակատագրի համար, իսկ քաղաքացիները, ունենալով տարբեր տեսակետներ, հաստատակամորեն պատրաստ են իրենց քվեներով ստանձնելու պատասխանատվության իրե՛նց բաժինը: Հետեւաբար, այս ընտրությունները նաեւ պատասխանատվության ընտրություն էին:

Թե՛ մեր, եւ թե՛ ընտրություններին հետեւող միջազգային կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչների գնահատմամբ, մեզ հիմնականում հաջողվեց արժանապատիվ քննություն բռնել, ինչի համար շնորհակալությունս եմ ուզում հայտնել բոլորիս եւ բոլորին՝ ինչպես ընտրությունների մասնակիցներին, այնպես էլ դրանք դիտարկողներին:

Վստահ եմ, որ մեզ սպասում է նույնքան անցնցում եւ խաղաղ հետընտրական ժամանակաշրջան, ստեղծագործ ու հետեւողական աշխատանքի ժամանակաշրջան, փոխվելու եւ փոխելու ժամանակաշրջան:

Ընտրություններին հաջորդել է ավելի ջանադիր աշխատելու, անվտանգության գինն ավելի խորն ու ավելի սթափ գիտակցելու, քաղաքական ու քաղաքացիական ավելի բարձր գիտակցությամբ երկիրն առաջ տանելու ժամանակը: Համոզված եմ, որ արժանապատվորեն ենք տնօրինելու այդ ժամանակը՝ այն ծառայեցնելով ավելի բարեկեցիկ հասարակություն եւ ավելի անվտանգ երկիր ունենալու գործին»:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930