Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. Տեղամասերում զանգվածային դեպքեր չեն նկատվել, սակայն ամեն ինչ այդքան էլ լավ չէ. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 05,2017 11:21

Պետք է արձանագրել, որ ի տարբերություն 2013 թվականի նախագահական ընտրությունների եւ 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի, այս ընտրությունների ժամանակ դիտորդների կողմից չարձանագրվեցին լցոնումներ կամ զանգվածային կրկնաքվեարկություններ (բացակայողների փոխարեն քվեարկություններ)։

Ու թեեւ ընտրողների ստորագրություններով ցուցակները միմիայն երեկ էին հրապարակվել եւ միգուցե դեռեւս գտնվեն բացակայող քաղաքացիների անունների դիմաց ստորագրություններ, սակայն տեղամասերում զանգվածային դեպքեր չեն նկատվել։

Դիտորդները չեն նկատել նաեւ որեւէ թվանկարչություն… Ընդ որում, թվանկարչություն չի դիտվել թե՛ առանձին վերցված տեղամասերում եւ թե չի դիտվել ընդհանուր առմամբ՝ հանրապետությունում (վիճակագրական վերլուծության մեթոդով)։

Սակայն ամեն ինչ այդքան էլ լավ չէ։

Այդ ընտրություններին նախկինից ավելի շատ կիրառվեց թե՛ ընտրակաշառքը, եւ թե՛ վարչական լծակներով ընտրողների վրա ներազդեցությունը (հաճախ՝ ճնշումները)։ Այս գործում իրենց ներդրումը ունեցան պետական, համայնքային ու այլ մարմինները… Այդ թվում՝ կրթության ոլորտը, որտեղ SUT.am կայքը բացահայտեց, որ հետազոտության թիրախում հայտնված տնօրենների 80 տոկոսը Հանրապետական կուսակցության համար ցուցակներ է հավաքագրում եւ փոխանցում շտաբներ, թաղապետարաններ, քաղաքապետարաններ ու մարզպետարաններ։

Իսկ ընտրակաշաոքի առատությունը ապահովեցին տարածքային թեկնածուները։ Կային ընտրական տարածքներ, ուր, ըստ շրջանառվող լուրերի, տարբեր կուսակցությունների 10-ից ավելի տարբեր թեկնածուներ մրցում էին իրար հետ՝ ընտրողների կաշառելու հարցում… Դա նպաստեց նաեւ ընտրակաշառքի որոշակի թանկացմանը, քանի որ ընտրողների ձայների գնողները շատ էին, իսկ վաճառվող ընտրողների թիվը՝ սահմանափակ։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930