Մակեդոնիայում ընթացող շախմատի «Կարպոշ Օփեն 2017» միջազգային մրցաշարում գերազանց են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչները: Խաղացված չորս տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ցույց են տվել հայ շախմատիստներ, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք էլ բաժանում են 1-2-րդ հորիզոնականները: Մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն, միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը իր ավագ ընկերներից ետ է մնում կես միավորով:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
05,04.2017