Իշխանության ստեղծած չարաբաստիկ ռեյտինգային ընտրակարգին «զոհ» են գնացել նաեւ հարազատ կուսակցության անդամները, որոնք ներթիմային մրցակցության արդյունքում հայտնվել են խաղից դուրս վիճակում։ Նրանց շարքում է նաեւ գործարար Տիգրան Արզաքանցյանը, որը Գեղարքունիքի մարզում անսպասելի քիչ ձայներ է հավաքել՝ 3 հազար 900:
– Բայց ինչո՞ւ այդպես եղավ, ձայների տարբերությունն ահռելի էր թեկնածուների միջեւ։ Կորո՞ւստ եք ունեցել, թե՞ այդքան ձայն են Ձեզ տվել՝ ինչ–ինչ հանգամանքներից ելնելով։
– Մարդիկ ձայները վաճառել են, վերջին օրը կանգնել են դռների մոտ, փողերը տվել, «Բարգավաճ» են ընտրել, Բոթոյան են ընտրել։ Վերջին օրով մարդկանց ըտենց կոռուպցիայի տակ են մտցրել։
– Բայց, փաստորեն, Ձեր բարեգործությունն օգուտ չտվեց, Ձեզ չվստահեցին։
Կարդացեք նաև
– 16 տարվա… մարդիկ որոշեցին մի օրվա բուտերբրոդի փողը, քանց թե որ ես միշտ իրենց կողքն եմ եղել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում