Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է՝ ԶԼՄ-ներին խոչընդոտելու այլ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել իրավապահ մարմիններին

Ապրիլ 05,2017 10:16

ՀՀ ԱԺ 02.04.17թ. ընտրությունների նախապատրաստման և անցկացման ողջ ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի առանձնահատուկ մշտադիտարկման առարկա են հանդիսացել և հանդիսանում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները:

03.04.17թ. a1plus.am կայքում հրապարակվել է «Լրագրողներին խոչընդոտելու և բռնություն կիրառելու դեպքերի վերաբերյալ հայտարարություն» վերտառությամբ հոդվածը, որում նկարագրվել են նման բնույթի 10 դեպքեր:

Հրապարակված դեպքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցից 5-ի՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի, «Araratnews.am» կայքի թղթակից Շողիկ Գալստյանի, «Newsbook.am» լրատվական կայքի թղթակից Արմինե Ավետիսյանի, «Հետքի» թղթակից Գրիշա Բալասանյանի և Գյումրու թիվ 32/31 ընտրական տեղամասում «Armtimes.com» լրատվական կայքի թղթակից Նարեկ Կիրակոսյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, վերջիններիս նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքերի վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի մշտադիտարկման արդյունքում դեռևս 02.04.2017թ. ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ՝ դատավարական գործողություններ կատարելու հանձնարարությամբ:

Առաջին երկու դեպքերով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Մյուսներով՝ ստուգման գործողությունները դեռևս շարունակվում են:

Ինչ վերաբերում է թիվ 9/29 ընտրական տեղամասում «Armtimes.com» լրատվական կայքի լրագրող Տիրայր Մուրադյանի, Սարի թաղի թիվ 10/3 ընտրական տեղամասում «Newsbook.am» լրատվական կայքի թղթակից Քրիստինե Պողոսյանի, Արարատի մարզի Շահումյան գյուղի թիվ 12/35 ընտրական տեղամասում «Tert.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանի, Ճամբարակի թիվ 20/24 ընտրական տեղամասում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի և թիվ 6/01 ընտրական տեղամասում «News.am» լրատվական կայքի թղթակից Լուսինե Շահբազյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներին, ապա դրանք ևս 04.04.17թ. ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ:

ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու այլ դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տիրապետող անձանց՝ այդպիսիք տրամադրել իրավապահ մարմիններին և վստահեցնում, որ դրանցով իրականացվում է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները դեպքի իրական հանգամանքները պարզելու, իրավական գնահատականի արժանացնելու համար:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930