Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. 5 տոկոսի շեմը չհաղթահարած մի քանի կուսակցություններ բողոքի հանրահավաք են կազմակերպում Ազատություն հրապարակում. (Տեսանյութ)

Ապրիլ 04,2017 23:25

Ազգային Ժողովի առաջին ընտրությունների արդյունքները դեռ հայտնի չեն ընտրություններից մեկ օր հետո, սակայն արդեն փաստ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող «Հանրապետություն» միավորումը եւ իշխանամետ «Շամիրամ» կանանց կուսակցությունը հաղթահարել են անցողիկ շեմը: Գրեթե կասկածի տեղիք չի տալիս այն փաստը, որ խորհրդարան կմտնի նաեւ ընդդիմադիր երեք կուսակցություն:

Ընտրություններից եւ հանրաքվեից երկու օր հետո ԿԸՀ ընդդիմադիր 6 անդամները հանդես են գալիս հայտարարությամբ եւ դժգոհում, որ ընտրությունների օրը ԿԸՀ-ն 2 ժամով երկարացրել էր քվեարկության ընթացքը: «Դա բավական է ընտրություններն անվավեր ճանաչելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Թերի ընտրացուցակների պատճառով Հայաստանում ոչնչացվել է 100 հազար քաղաքացի: 1999-ի ընտրություններից հետո հայտարարում է Պարույր Հայրիկյանը: Նա ասում է, որ ընտրացուցակներում միտումնավոր տեղ չեն գտել հատկապես իր հայացքները կիսող մարդիկ:

1999-ի խորհրդարանի ընտրությունների մասին ամերիկացի դիտորդների գնահատականներն ի տարբերություն ԵԱՀԿ դիտորդների գնահատականների, ավելի անողոք են՝ Հայաստանը չկարողացավ հաղթահարել խախտումներով ուղեկցվող ընտրական գործընթացների ավանդույթը, ի թիվս այլ խախտումների, նրանք արձանագրել էին նաեւ ընտրական հանձնաժողովներում տեղերի առք ու վաճառքը:

Ընտրություններից երկու օր հետո փակվում է Երեւան-Վարդենիս մայրուղու Մարտունիի հատվածը: Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել  42-րդ ընտրատարածքի ընտրությունների արդյունքները:

ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով՝ 1999-ի ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 14 հազար ընտրող: 1999-ի ընտրությունների հաջորդ օրը երեկոյան ԿԸՀ-ն հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները: 5 տոկոսն անցել է 5 քաղաքական ուժ՝ առաջին տեղում «Միասնություն» դաշինքն է՝ ավելի քան 43 տոկոսով, երկրորդ տեղում Հայաստանի կոմկուսն է՝ 12 տոկոսով, Դաշնակցությունը 7,8 տոկոսով երրորդն է, «Իրավունք եւ Միաբանությունը» 7,2 տոկոսով՝ չորրորդը, իսկ Օրինաց երկիրը 5 տոկոսով՝ հինգերորդը: Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն խորհրդարան է մտնում 5 տոկոսով:

1999-ի ընտրությունների ընթացքում իրականացված խախտումներով անձամբ է զբաղվել խորհրդարան չմտած «Ազգային պետություն կուսակցությունը»: Ցուցակներում տեղ են գտել հանգուցյալներ, հոգեկան հիվանդներ եւ զինծառայողներ: Հայաստանը լքածները կազմել են  ընտրողների 20 տոկոսը։

2003-ի խորհրդարանում Հանրապետականը կունենա 41 պատգամավոր: Կուսակցությունը ձգտելու է պահպանել վարչապետի աթոռը,-ասում է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Գալուստ Սահակյանը: Երրորդ տեղը գրաված ՕԵԿ-ը պատգամավորների թվով կլինի երկրորդը, քանի որ «Օրինաց երկր»-ի 9 թեկնածու անցել է մեծամասնական ընտրակարգով: Համամասնական ցուցակից, հավաքած 12 տոկոս ձայներին համապատասխան, կուսակցությունը կստանա եւս 12 մանդատ՝ խորհրդարանում իր աթոռների թիվը հասցնելով 21-ի: «Արդարություն» դաշինքը հավաքել է ավելի քան 14 տոկոս, ինչի դիմաց դաշինքը կարող է ստանալ 14 մանդատ:

2007-ի ընտրությունների հաջորդ օրը 5 տոկոսի շեմը չհաղթահարած մի քանի կուսակցություններ բողոքի հանրահավաք են կազմակերպում Ազատություն հրապարակում: Միջազգային դիտորդները արձանագրում են բարելավում նախորդ ընտրությունների համեմատ, Եվրամիության նախագահությունը նույնպես ընտրությունները գնահատում են ընդհանուր առմամբ ազատ եւ արդար: Համեմատաբար հաջող ընտրությունների առիթով հայ ժողովրդին շնորհավորողների մեջ է Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930