Հայկական սոցիոլոգիական ընկերության նախագահ Գևորգ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Exit Poll-ի տվյալները` նշելով.
««Գելափ»-ի և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից անցկացրած ելքի հարցումների (Exit Poll) արդյունքները 2017թ.ապրիլի 2-ի քվեարկության ավարտից անմիջապես հետո և ԿԸՀ-ի ապրիլի 3-ի պաշտոնական արդյունքների համեմատությունը: Համեմատենք Exit Poll-ի տվյալներն և ԿԸՀ-ի տվյալները»:
Exit Poll ԿԸՀ
1 «Ելք» դաշինք 10% 7,77%
Կարդացեք նաև
2 «Ազատ դեմոկրատներ» 2% 0,94%
3 «Հայկական վերածնունդ» 4% 3,71%
4 «Ծառուկյան» դաշինք 25% 27,32%
5 «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք 3% 1,65%
6 «Հանրապետական կուսակցություն» 46% 49,12%
7 «Կոմունիստական կուսակցություն» 2% 0,75%
8 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք 3% 2,7%
9 «ՀՅ Դաշնակցություն» 5% 6,57%
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել է խորհրդարանական ընտրությունների բոլոր 2009 տեղամասերի տվյալների նախնական արդյունքները։
ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,93 տոկոսը:
Ելքի հարցումը (Exit Poll) անցկացվել են ՀՀ բոլոր մարզերի 125 ընտական տեղամասերում շուրջ 30 000 ընտրողների հետ, որոնցից մոտ 12 000 պատասխանել են տրված հարցերին:
Իսկ հիմա պատկերացրեք, որքան ավելի արագ է կատարվում ու էժան է նստում հարցումը, քան համապետական ընտրությունները: