ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, սահմանված ժամկետում` ապրիլի 3-ին` ժամը 11.00-ին, հրապարակվել են Ազգային ժողովի ընտրությունների բոլոր 1997 ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակները: Ցուցակների ներբեռնման հետ կապված խնդիրները պայմանավորված են ֆայլերի մեծ ծավալով, օգտվողների համացանցի թողունակությամբ և մեծաթիվ օգտվողների միաժամանակյա հաճախումների հանգամանքով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովում առանձնացված են հատուկ համակարգիչներ, և բոլոր ցանկացող անձինք կարող են ցուցակներին ծանոթանալ նաև հանձնաժողովում:
Մամլո հաղորդագրություն