ՀՀԿ արդեն նախկին պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Այվազյանը խորհրդարանում չի լինելու:
Նրան ՀՀԿ-ի համամասնական ցուցակում անցողիկ տեղերում չէին ընդգրկել՝ 159-րդ տեղում էր, բայց ՀՀԿ-ի կողմից ռեյտինգայինով առաջադրվել էր թիվ 10 ընտրատարածքում՝ Կոտայքի մարզում: Այս ընտրատարածքից ընտրվել են Սամվել Սանամյանն ու Անդրանիկ Հարությունյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Վարդան Այվազյանին խնդրեցինք մեկնաբանել՝ ինչն է պատճառը, որ նրան բավարար ձայն չեն տվել: Նա պատասխանեց. «Համենայնդեպս, այն տարածքում, որտեղ ես…Չարենցավանում հաղթել ենք, մնացած տեղերն էլ եղել է այն, ինչ եղել է: Թիմը հաղթել է կարեւորը: Կոտայքից բացի, մնացած տեղերում թիմը հաղթել է, դա է կարեւորը, սա թիմային խաղ է»:
Մեր հարցին՝ չե՞ք ընկճվում ամեն դեպքում՝ նա պատասխանեց. «Բայց ինչի՞ց պետք է ընկճվեմ»: Ասացինք՝ որ պատգամավոր չեք լինելու՝ Վարդան Այվազյանն արձագանքեց. «Ինչ ա, պատգամավորության մե՞ջ ա ամբողջ բանը: Մի ժամանակ եղել է, որ պատգամավոր չեմ եղել, ժամանակ եղել է, որ պատգամավոր եղել եմ: Թիմը ոնց կորոշի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ