Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նազարբաևը Բաքվում  խոսել է արցախյան հակամարտությունից

Ապրիլ 04,2017 11:31

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Ինչպես հաղորդում է kavkasia.net-ը, այս մասին Նազարբաևն ասել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

«Իհարկե, նախագահները հանդիպելիս չեն կարող չքննարկել տարածաշրջանային, համընդհանուր  անվտանգության խնդիրներ: Այս կապակցությամբ Ղազախստանը՝ որպես Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ուշադրությունը կենտրոնացրել է, իհարկե,  մեր տարածաշրջանի և մեծ Կենտրոնական Ասիայի, այդ թվում՝ Սիրիայի, Աֆղանստանի վրա… Այս կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ղազախստանը հայ-ադրբեջանական հակամարտությունում աջակցում է ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերին, որոնց  կողմ ենք քվեարկել: Այսինքն՝ միջազգային հարաբերությունների համընդհանուր նորմերին»,-ասել է Նազարբաևը:

Նա նաև նշել է, որ Ղազախստանը լավ հարաբերություններ ունի, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հետ:

«Կցանկանայինք, որ այստեղ լինի խաղաղություն, և հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել այս ճանապարհին, անում ենք՝ խթանելով, առաջարկելով բոլոր երկրներին լուծել այդ հարցը խաղաղ ուղիով: Ի դեպ, սա բխում է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների և մեր բոլորի շահերից: Մենք բոլորս ապրում ենք միասին, պետք է առևտրով զբաղվենք, ապրենք ու զարգանանք»,- ասել է Նազարբաևը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930