Շատ ժամանակ չի անցել այն պահից, երբ իտալական ամենահեղինակավոր հետաքննող լրատվամիջոցներից մեկը՝ «Rai»-ն, հաղորդում հրապարակեց միջազգային խորհրդարանական հարթակներում Ադրբեջանի կողմից իրականացվող խավիարային դիվանագիտության և, մասնավորապես, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի ադրբեջանամետ գործունեության ու մեծ չափերի հասնող կաշառակերության վերաբերյալ։ Վերջինս մեղադրվում է 2012-2013թթ. ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ, և դրա համար 2016 թվականի փետրվարին նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Միլանի Ոստիկանության ու Դատախազության կողմից։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել նաև ԵԱՀԿ ԽՎ և ԵԽ ԽՎ պատգամավորներ, որոնց թվում ընդգրկված են նաև ադրբեջանամետ մի քանի գործիչներ, ովքեր «RAI» հեռուստաընկերության հետաքննությունների պոտենցիալ օբյեկտ կարող են հանդիսանալ։
Թիերի Մարիանի, Միշել Վուազին, Դիվինա Սերխիո, Շտեֆան Շենախ. ահա այն անձինք, ովքեր Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող գործիչների համբավ ունեն և դիտարկել են հայաստանյան ընտրությունները։ Ի՞նչ կարծիք պետք է հայտնեն այս մարդիկ մեր ընտրությունների վերաբերյալ, ովքեր ամենադրական մակդիրներով են բնութագրել Ադրբեջանի՝ միջազգային ոչ մի չափորոշիչի չհամապատասխանող ընտրությունները՝ դրանք համարելով «թափանցիկ, արդար և ժողովրդավարական»:
Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում