Լրահոս
Օրվա լրահոսը

Խլացնելը չի նշանակում լուծել. Հայաստանը ցնցումների սահմանագծին. «Ժամանակ»

Ապրիլ 04,2017 10:36

Խորհրդարանի ընտրության «հետցնցումներ» կամ պարզապես հետընտրական զարգացումներ կարծես թե չեն լինում: Ապրիլի 2-ից հետո տեղի ունեցած ընտրությունների արդյունքներում խորհրդարանական անցողիկ շեմը չհաղթահարած գործնականում բոլոր ուժերը հանդես են եկել հայտարարություններով, որոնցում, իհարկե ոչ ուղղակի, սակայն ըստ էության շատ հստակ մատնանշվում է, որ չեն պլանավորվում հետընտրական որևէ զարգացումներ: Անգամ այդ իմաստով ամենառադիկալ տրամադրվածությամբ հանդես եկող ՕՐՕ դաշինքը իր հայտարարությամբ չընդունելով ընտրությունների արդյունքները և համարելով դրանք կեղծված, այդուհանդերձ որևէ կոչ չի արել հետընտրական բողոքի դրսևորումների համար: Այնուհանդերձ, դաշինքը իր հայտարարության մեջ նաև միակն է մնացյալ չանցած ուժերից, որը բավականին բազմիմաստ խոսել է այն մասին, որ ներկայիս վիճակը չի կարող երկար շարունակվել, փոփոխությունները անխուսափելի են, և իրենք լինելու են առաջին շարքերում:

Իհարկե, բաց է թողնված հարցը, թե ով կամ ինչից, ինչպես պետք է սկսի փոփոխությունները, ընդհատի ներկայիս իշխանությունների գործունեությունը: Այսինքն` դժվար է հասկանալ, սա սպառնալիք է, նախազգուշացում, ազդակ, թե պարզապես հուսահատ կոչ, որը հնարավոր չէր չանել, հաշվի առնելով մինչ այդ դաշինքի բավականին կոշտ և արմատական հռետորաբանությունը, հաշվի առնելով նաև այն, որ ՕՐՕ դաշինքն ակնհայտորեն փորձում էր վայելել «Սասնա ծռերի» և նրանց համակիրների աջակցությունը և ներկայումս որոշակիորեն պարտավորված է պահել որոշակի հռետորաբանություն:

Հետընտրական ցնցումների բացակայությունն իհարկե կարելի է որակել ներկայիս ընտրական գործընթացի բացառիկ դրական դրսևորումներից մեկը, քանի որ որպես կանոն նման ցնցումները պետությանը ոչինչ չեն տալիս, հասարակությանը ոչինչ չեն տալիս և ընդամենը դառնում են հասարակության ու պետության անունից ինչ-ինչ հարաբերությունների պարզման հարթակ, հաճախ նույնիսկ ողբերգական հարթակ: Այդուամենայնիվ, հստակ է նաև մի բան. այն, որ ընտրություններն անցնում են անաղմուկ, այն որ չկան հետընտրական բողոքի դրսևորումներ, ցնցումներ, չկան նաև դրանց առերևույթ հիմքեր, հասարակական պահանջ և այլն, ամենևին չի նշանակում, որ հայաստանյան իրականության մեջ նվազագույնի են հասցված կամ առավել ևս չեզոքացված են այն երևույթները, որոնք կարող են տալ լարվածության նորանոր բռնկումների առիթներ: Խնդիրները խլացնելն ու լուծելը տարբեր բաներ են:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930