1995-ի հուլիսի 5-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանով աշխատանքից ազատվում է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Հակոբյանը լռության օրը նախագահի ելույթը կրկնելու համար: Դա Ընտրական օրենսգրքի խախտում էր:
1999-ի ընտրություններն անցկացվեցին նոր Ընտրական օրենսգրքով: Ընտրողների ցուցակներից քշվածները քվեարկելու իրավունք կարող էին վերականգնել դատարաններում: Այնտեղ ասեղ գցելու տեղ չկար: Բոլոր չէ, սակայն, որ ցանկացան իրենց քվեն իրացնել դատարանների միջոցով, նրանք պարզապես քվեարկության չգնացին: «Միասնություն» դաշինքը գլխավորող Վազգեն Սարգսյանն ասում է, որ եթե ինքն էլ ցուցակներից դուրս մնացած լիներ, հազիվ թե իր քվեն վերականգներ դատարանի միջոցով:
1999-ի ընտրությունների հաջորդ օրը ԱՊՀ դիտորդների խումբը հայտնում է, որ գոհ է ընտրություններում ընտրողների ակտիվությունից, վկան ընտրացուցակներում չընդգրկված ընտրողների հոսքը դատարաններ։
Հրանտ Բագրատյանի պահանջի պատճառը ընտրացուցակներում տեղ գտած խայտառակ անճշտություններն են, որոնք, ըստ նրա, ծառայեցվել են իշխանական ուժերին խորհրդարան անցկացնելուն։
Կարդացեք նաև
ԵԱՀԿ դիտորդների գնահատականով 1999-ի խորհրդարանի ընտրությունները չէին համապատասխանում եվրոպական չափանիշներին, սակայն մեկ քայլ էին դեպի այդ չափանիշները՝ քարոզչությունը խաղաղ էր, արգելված կուսակցություններ եւ ահաբեկչություն չկար:
2012-ի խորհրդարանի ընտրությունների արդար ընթացքը ողջունում են ԱՊՀ դիտորդները: Նրանք մի քանի տեխնիկական խախտումներ էին արձանագրել, մասնավորապես ընտրողների կուտակումները տեղամասերում։
ԵԱՀԿ դիտորդներն, ընդհակառակը, հրաժարվում են 2012-ի ընտրությունները ճանաչել միջազգային չափանիշներին համապատասխան: Որոշ թերություններ, ըստ նրանց, կարող են կասկածի տակ դնել արդյունքներն ընդհանրապես. «Եթե մի քաղաքական կազմակերպության ղեկավարը 500 հատ տրակտոր է բաժանում, դա չի կարող չանդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: