Խորվաթիայի Սպլիտ քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց մրցապայքարում հայաստանցի 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը ձախողեց պայքարը:
Իզաբելլան պոկում վարժությունում մեկնարկային մոտեցման համար պատվիրել էր 87 կիլոգրամ, սակայն բոլոր երեք մոտեցումներն էլ ձախողեց ու դուրս մնաց երկամարտում մեդալների համար պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ