Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք»-ն ընդունում է ընտրությունների նախնական արդյունքները. «Ազատություն»

Ապրիլ 03,2017 21:21

Ավելի քան 7 տոկոս ձայն ստացած ընդդիմադիր «Ելք» դաշինքը հայտատարում է, որ ընդունում է ընտրությունների նախնական արդյունքները և վերցնելու է հասանելիք մանդատները։

«Ազատության» հետ զրույցում դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը նշեց, որ գնալու են խորհրդարան մոտ 120 հազար ընտրողների թիվը բազմապատկելու նպատակով․ – «Մենք այդ 120 և ավել հազար մարդկանց ներկայացուցիչն ենք վեցերորդ գումարման Ազգային ժողովում, այն մարդկանց, ովքեր համարում են, որ Հայաստանում կարելի է, հնարավոր է, պետք է փոփոխություններ անել: Եվ մենք պետք է էդ մարդկանց շահերը ներկայացնենք, էդ մարդկանց թիվը բազմապատկենք և այնպիսի քաղաքական պրոցես ստանանք, որ հաջորդ ընտրություններում մենք էդ մարդկանց թիվը տասնապատկած լինենք և կարողանանք քաղաքական մեծամասնություն ձևավորել Հայաստանի Հանրապետությունում»:

Մարուքյանի փոխանցմամբ, նախնական հաշվարկով երեք կուսակցություններով համալրված իրենց դաշինքը խորհրդարանում կունենա 9 պատգամավոր՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Մանե Թանդիլյան, Սասուն Միքայելյան, Արտակ Զեյնալյան, Լենա Նազարյան,Գևորգ Գիորգիսյան և Արարատ Միրզոյան։

Էդմոն Մարուքյանը չի ընդունում իրենց ուղված կոչերը, թե դաշինքը պետք է վայր դնի մանդատները․ նա կարծում է, որ այդ խոսակցությունները շրջանառության մեջ է դնում իշխանությունը․ – «Երբ ես ընտրվել էի, մի մանդատ ունեի, էդ կոչերը էլի հնչում էին: Եթե «Ելք» դաշինքը մանդատները վայր դնի, Հայաստանի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովում ընդդիմություն չի լինի: Ավելին՝ մենք էդ 122 հազար, 130 հազար քաղաքացիներից յուրաքանչյուրի ձայնի համար պատասխանատու ենք»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930