Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին: Հեռագրում մասնավորապես ասված է. «Երևանի բոլոր բնակիչների և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ու զորակցությունը, խնդրեմ, փոխանցեք բոլոր զոհվածների հարազատներին ու մտերիմներին»:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն