Ապրիլի 3-ին, ժամը 15:35-ին ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ «Տենխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ ԱՒՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանի հետ. աշխատանքներ են իրականացվում ճշտելու, արդյոք տուժածների և զոհերի թվում կան ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր:
Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 10 և տուժել՝ 30 մարդ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ