Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փորձել են ընտրողին համոզել, թե իր քվեարկությունը գաղտնի չէ». ԵԱՀԿ արձանագրած խնդիրները

Ապրիլ 03,2017 17:38

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Գեր Յորգեն Բեքքեֆոլդը ողջունում է ապրիլի երկուսին ՀՀ ԱԺ ընտրություններում նոր տեխնոլոգիաների ներդրումը, միաժամանակ՝ արձանագրում խնդիրները: «Ընտրատեղամասերի շրջակա տարածքներում լարվածություն  կար, ընտրողների հերթեր էին գոյանում: ԵԱՀԿ-ն կոչ է անում հաշվի առնել այդ թերությունները»,-հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանն այսօր ասաց նա:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի-Պասկիերն էլ ընդգծեց՝ կասկած չկա, որ այս ընտրություններից առաջ ՀՀ իշխանությունները ջանքեր են գործադրել ընտրական գործընթացը բարելավելու ուղղությամբ, սակայն ընտրական օրենսդրությունը խրթին է:

«Միայն տեխնիկական սարքավորումների օգտագործմամբ չի կարելի վերականգնել ընտրողների վստահությունը: Ընտրական միջավայրը գոհացուցիչ չի եղել: Մարդկանց նկատմամբ ճնշումներ են գործադրվել: Օրինակ՝ փորձել են համոզել, թե ընտրողի քվեարկությունը հայտնի է լինելու: Վախը եւ հիասթափությունը հույսից ուժեղ գտնվեցին»,-նշեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930