Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ-ն կունենա 105 պատգամավոր, ՀՀԿ-ն՝ 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 30. «Այսօր»

Ապրիլ 03,2017 17:35

Հանրապետական կուսակցությունը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 6-րդ գումարման Ազգային ժողովում կունենա 55 պատգամավորական տեղ, Aysor.am-ին տեղեկացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը:

Հ.Թովմասյանն ասաց, որ արդեն արել է հաշվարկներ, որոնց համաձայն, Հանրապետական կուսակցությունը, նաև հաշվի առնելով ազգային փոքրամասնություններին մանդատի բաշխման ընթացակարգը, կստանա 58 պատգամավորական տեղ: Բաշխման արդյունքում, սակայն ՀՀԿ-ն կունենա 55 պատգամավորական տեղ:

«55-ից 28-ը կստանան կուսակցության համապետական ցուցակի 1-ից 28 համարների թեկնածուները, իսկ 27 տեղերը կբաշխվեն ռեյտինգային թեկնածուների միջև», – ներկայացրեց Հ.Թովմասյանը:

Ինչ վերաբերում է ռեյտինգային թեկնածուների միջև պատգամավորական տեղերի բաշխմանը, ապա, ըստ Հ.Թովմասյանի, թիվ 1 և թիվ 2 ընտրատարածքներից ՀՀԿ-ն կունենա երկու պատգամավոր, թիվ 3 ընտրատարածքից ՀՀԿ-ն կունենա 3 պատգամավոր, 2 ընտրատարածքից կունենան մեկական պատգամավոր, երեք ընտրատարածքից՝ 3 պատգամավոր, իսկ մյուսներից՝ երկուական պատգամավոր:

«Ընտրվելու են այն ռեյտինգային պատգամավորները, ովքեր իրենց ձայների քանակով առաջին, երկրորդ տեղում են», – հավելեց Հ.Թովմասյանը:

Անդրադառնալով խորհրդարան անցած մյուս ուժերին, նա ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը կստանա 30 պատգամավորական տեղ, 9 պատգամավորական տեղ կստանա ԵԼՔ դաշինքը և 8 պատգամավորական տեղ կստանա Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930