Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում մանրազնին հետաքննություն անցկացնել ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտները վարկաբեկելու Թուրքիայի փորձերի հետ կապված

Ապրիլ 03,2017 17:17

Վաշինգտոն– Մարտի 31-ին Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը նամակ են հղել Սենատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Բըրրին (հանրապետական, Հյուսիսային Կարոլինա), փոխնախագահ Մարկ Ուորներին (դեմոկրատ, Վիրջինիա), Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Նունիեսին (Հանրապետական, Կալիֆորնիա) և ամենաբարձրաստիճան անդամ Ադամ Շիֆին (դեմոկրատ, Կալիֆորնիա)՝ մատնանշելով Թուրքիայի գործունեությունը, որ փորձում է վարկաբեկել Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտները:

§Հաշվի առնելով վերջին զեկույցներն առ այն, որ Թուրքիան փորձում է գաղտնի ազդեցություն ձեռք բերել ԱՄՆ պաշտոնյաների և ԶԼՄ-ների վրա՝ ի վնաս ԱՄՆ ազգային անվտանգության, ինչպես նաև Ադրբեջանի ու վերջինիս կողմից Միացյալ Նահանգներում ազդեցություն գնելու վերաբերյալ մարտի 13-ի մեր նամակին հաջորդիվ՝ սույնով կոչ ենք անում Ձեզ մանրազնին հետաքննություն անց կացնել նախագահ Էրդողանի Թուրքիայի վերաբերյալ՝ օտարերկրյա կառավարությունների և նրանց գործունեության լայն տեսանկյունից, որ վարկաբեկում են Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտները՝ թույլ տալով մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, և գործում են ընդդեմ Միացյալ Նահանգների՝ իրավական կամ դիվանագիտական սահմաններից լիովին դուրս¦, – հայտարարել են Համագումարի համանախագահներ Բարսամյանն ու Գրիգորյանը:

Համագումարի անունից նամակը հղվում է Ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի վերաբերյալ բացահայտումների ֆոնի ներքո: «Այս շաբաթ այս գործի առնչությամբ նույնիսկ ավելի շատ զարգացումներ են ի հայտ եկել: Այս ընդարձակ արձանագրությունն ինքնին անհանգստացնող դեպք է, որ վարկաբեկում է թե մեր երկրի [ԱՄՆ] անվտանգությունը, թե սահմանադրական կառավարումը», – ավելացրել են նրանք:

Այս շաբաթ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի «Թուրքիայի ժողովրդավարությունը մարտահրավերների ներքո» խորագրով առաջիկա նիստում ակնկալվում է, որ կբացահայտվի նախագահ Էրդողանի կողմից ԱՄՆ ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների անտեսման այլ օրինակներ, երբ Թուրքիայում մոտենում է սահմանադրական հանրաքվեի օրը, որով լայնորեն կընդլայնվեն նախագահին լիազորությունները:

Մարտին Համագումարը նաև իր մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Իրանի պատժամիջոցների հնարավոր խախտումների վերաբերյալ՝ հիմնվելով նմանատիպ զեկույցների վրա: Համագումարի համանախագահները նամակ են հղել Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովներին՝ նշելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների և վերջինիս՝ կոռումպացված խավիարային դիվանագիտության միջոցով Ամերիկայի ժողովրդավարության ու կառավարման գործընթացի վրա ազդելու մարտավարության մասին:

Համագումարի համանախագահներ Բարսամյանը և Գրիգորյանը նշել են. §Սույն նամակով ցանկանում ենք մեր մտահոգությունը հայտնել Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտների վրա հերթական օտար կառավարության՝ մասնավորապես Ադրբեջանի անհարկի ազդեցության վերաբերյալ: Խորապես մտահոգված ենք վերջին զեկույցների կապակցությամբ, որտեղ նկարագրվում էին Ադրբեջանի և Իրանի Իսլամիստական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) միջև կապերը, ինչպես նաև վերջինիս գործակցությունը Մամեդովների ընտանիքի և Ադրբեջանի կառավարության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ իսկ պատճառով ամենայն հարգանքով խնդրում ենք, որ Կոնգրեսի կողմից տարվող ռուսական ազդեցության հետ կապված հետաքննությունների շրջանակն ընդլայնվի` ներառելով Ադրբեջանի կողմից ազդեցությունն առևտրի առարկա դարձնելը և ԱՄՆ պաշտոնյաների մասին առկա հնարավոր վարկաբեկիչ ցանկացած տեղեկատվություն¦:

Այս կապակցությամբ RFE/RL հաղորդել է, որ Սենատի արտաքին հարաբերությունների, բանկային և դատական հանձնաժողովների ամենաբարձրաստիճան անդամները համատեղ նամակ են գրել Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմի կրտսերին, ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Սթիվեն Մնուչինին և ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզին՝ կոչ անելով հետագա հետաքննություն վարել Ադրբեջանի հնարավոր խախտումների վերաբերյալ:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930