Լրահոս
Օրվա լրահոսը

Յան Պետերսեն. «Կուսակցությունների անդամներն ու ոստիկանները միջամտել են հանձնաժողովների աշխատանքին»

Ապրիլ 03,2017 16:41

«Դժվար է նշել խնդրի չափը, բայց որ այն կա, արդեն իսկ խնդիր է»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության արձանագրած՝ ընտրակաշառք բաժանելու դեպքերին, ասաց առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենը:

Գնահատելով ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունները՝ նա կարծիք հայտնեց, որ ընտրության գաղտնիության առումով իրավիճակը բարելավվել է. «Քվեարկության օրն, ընդհանուր առմամբ, խաղաղ էր, ընթացակարգերը պահպանվեցին, իսկ ընտրողների տվյալները գրանցող սարքերն արդյունավետ աշխատեցին»:

Չնայած վերոնշյալին՝ դեսպանը մատնանշեց, որ առաքելությունն արձանագրել է կուսակցության ներկայացուցիչների եւ ոստիկանության աշխատակիցների կողմից ընտրատեղամասերում իրականացրած միջամտություններ. «Կային նաեւ ընտրողների կուտակումներ»:

Յան Պետերսենը նաեւ հայտնեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը եւս մեկ շաբաթ աշխատելու է ՀՀ-ում եւ հետեւելու հետընտրական գործընթացներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930