Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը ԸԸՀ-ին խնդրել են վերահաշվարկ կատարել

Ապրիլ 03,2017 16:37

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքը, որը ներառում է թիվ 22, 23, 24 եւ 25 ընտրատարածքները, մինչ ժամը 16:00-ն ստացել է վերահաշվարկի ընդամենը մեկ դիմում:

Թիվ 24 ԸԸՀ նախագահ Գագիկ Աթաբեկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ վերահաշվարկի համար իրենց են դիմել թիվ 24/48 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, խնդրել վերահաշվարկ անել. «Զանգեցին, ասացին շփոթել ենք, պարկի մեջի արձանագրությունում սխալ ենք գրել, իսկ էն մյուս տեղը ճիշտ ենք գրել արդյունքները: Ասացին նորից հաշվենք: Ոնց որ Լուսինե Մեջլումյանից 30 ձայն պակաս է գրած»:

Թիվ 22, 23 եւ 25 ընտրատարածքների ընտրական հանձնաժողովների նախագահները մեզ հետ զրույցում ասացին, որ մինչ նշված ժամը իրենք դիմումներ չեն ստացել:

Հիշեցնենք, որ վերահաշվարկի հետ կապված դիմումներ ԸԸՀ կարող Է ներկայացվել մինչեւ ապրիլի 4-ը, ժամը 11:00-ն:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930