Այս ընտրություններին էլ քաղաքացիները քվեաթերթիկների վրա ինչ ասես, որ չեն գրել ու նկարել: Նկարազարդումներով ու գրառումներով ընտրողներն իրենց վերաբերմունքն են հայտնում թեկնածու քաղաքական ուժերին:
9/07 ընտրատեղամասում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի քվեաթերթիկի 2-րդ էջում, որտեղ վարկանիշային թեկնածուների անուն-ազգանուններն են նշված՝ ընտրողը տղամարդու սեռական օրգան էր նկարել:
Դիտորդներից մեկն էլ աչքի պոչով նայելով պատկերվածին՝ ասաց՝ «ՕՐՕ»-ի «հրթիռն ա»:
Ուշագրավ է, որ սեռական օրգանի նկարով քվեաթերթիկն անվավեր չհամարվեց, եւ «էրոտիկ երեւակայությամբ» այս ընտրողի ձայնը գնաց Օհանյան -Րաֆֆի-Օսկանյան դաշինքին:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Դուք անձաբ տեսել եք այդ նկարը…