Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. Անթույլատրելի է ընտրությունների արդյունքները տեղափոխել անձնական հարաբերությունների դաշտ

Ապրիլ 03,2017 15:51

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտարարությունը

Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրությունները առաջինն էին կառավարման նոր մոդելի անցումից հետո, ինչպես նաև ընտրակարգի մի շարք նորածնությունների տեսակետից: Արդեն իսկ հայտնի են նախնական արդյունքները, և ցանկանում եմ մի քանի դիտարկումներ ներկայացնել: Նախ՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերին և տարածքային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին` առավելագույնս քաղաքակիրթ ընտրապայքարի համար: Թե նախընտրական շրջանում, թե բուն ընտրությունների ընթացքում տեղ գտան որոշակի թերացումներ կամ բացթողումներ, սակայն ընդհանուր առմամբ, չհաշված մասնակի բացառությունները, կարծում եմ, հաջողվեց դուրս չգալ առողջ մրցակցության սահմաններից: Համենայն դեպս, մեծամասամբ հնարավոր եղավ խուսափել սուր առճակատումներից, անձնական վարկաբեկումներից ու ծայրահեղ այլ դրսևորումներից: Շնորհակալ եմ նաև ոչ միայն ինձ ձայն տված շուրջ 45.000 ընտրողներին, այլև հատկապես Լոռու մարզի մեր բոլոր հայրենակիցներին, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժին կամ անհատին տվեցին իրենց քվեն: Նախընտրական շրջանում իմ հանդիպումների ժամանակ մեծ ջերմություն եմ զգացել հանդիպումներին մասնակցած իմ հայրենակցներից, ինչի համար ևս շնորհակալ եմ: Թե այդ ջերմությունը, թե ակնհայտ վստահությունը էլ ավելի են պարտավորեցնում: Մյուս կողմից, իմ ցանկությունն է, որ ընտրությունների արդյունքները որևէ պարագայում չանձնավորվեն: Ինչպես ընտրություններից առաջ եմ նշել, այսօր էլ կրկնում եմ. ընտրություններից հետո կյանքը վերստին առօրյա հունով շարունակվելու է, և անթույլատրելի է նախընտրական ժամանակահատվածի գործընթացներն ու, առավել ևս, ընտրությունների արդյունքները տեղափոխել անձնական հարաբերությունների դաշտ:

Ինչ վերաբերում է ինձ, ապա մեկ անգամ ևս ուզում եմ հավաստել, որ շարունակելու եմ աշխատել իմ հնարավորությունների սահմաններում:

Կարեն Կարապետյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930