ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ Ազգային ժողով անցնելու նվազագույն շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ՝ «Ելք», «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքները, Հայաստանի Հանրապետական եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները:
Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում, տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներից նախնական տվյալներով ամենաշատ ձայներ ստացել են իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուները: Պատկերն այսպիսին է՝
«Ելք» դաշինք
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյան – 6.123 քվե
Հրանտ Այվազյան – 893 քվե
Աշոտ Աթյան – 590 քվե
«Ծառուկյան» դաշինք
Վանիկ Ասատրյան – 8147 քվե
Էդիկ Կարախանյան – 1848 քվե
Արթուր Դալլաքյան – 2507 քվե
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կարեն Կարապետյան – 44.255 քվե
Վահրամ Բաղդասարյան – 17.637 քվե
Արկադի Համբարձումյան – 16.407 քվե
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն
Մարտուն Մաթեւոսյան – 1881 քվե
Զոհրաբ Թորոսյան – 598 քվե
Գայանե Նավասարդյան – 584 քվե
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն, Լոռու մարզում «Ելք» դաշինքը հավաքել է ձայների 8.56 %-ը, «Ծառուկյան» դաշինքը՝ 18.54 %-ը, ՀՀԿ-ն՝ 62.21 %-ը, իսկ ՀՅԴ-ն հավաքել է քվեների 4,03 %-ը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ