2017թ. մարտի 5-ից մինչև քվեարկության օրը ՀՀ գլխավոր դատախազությունում գործող «Թեժ գծով» ստացվել է 50 ահազանգ: Դրանցից 6-ը, որոնք ստացվել են քվեարկության օրը, իրենց մեջ պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ, սահմանված կարգով ուղարկվել են անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու համար:
Մյուս ահազանգերով քաղաքացիները խնդրել են պարզաբանումներ իրենց ընտրելու իրավունքի իրացման կարգի վերաբերյալ: Քաղաքացիներին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ:
ՀՀ գլխավոր դատախազություն