Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ընտրություններում հաղթեց ռուսամետ նախագահը. Financial Times-ն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին

Ապրիլ 03,2017 15:09

Հայաստանի ռուսամետ նախագահը մտադիր է պահել իշխանությունը, քանի որ նրա կուսակցությունն ամենաշատ ձայներն է հավաքել ընտրություններում: Այս մասին գրում է Financial Times պարբերականը՝ անդրադառնալով ապրիլի 2-ին տեղի ունեցած Հայաստանի խորհրդարանական ընտրություններին:

Կիրակի կայացած ընտրություններին 97 տոկոս ընտրատեղամասերի ձայների հաշվարկից հետո Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է ձայների 49.9 տոկոսը: Ընդդիմադիր բլոկներից մեկը («Ծառուկյան» դաշինքը-խմբ.) հավաքել է 27.9 տոկոս՝ գրում է հոդվածագիրը:

Պարբերականը հիշեցնում է 2015թ. հանրաքվեի մասին, որի արդյունքներով Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման ձևի՝ չբացառելով, որ Սերժ Սարգսյանը 2018թ. կդառնա Հայաստանի վարչապետ:

Սարգսյանի քաղաքական հակառակորդների խոսքով՝ բարեփոխումները ձեռնարկվել են, որպեսզի 62-ամյա նախագահը կարողանա պահել իշխանությունը երկրորդ տասնամյակում, ինչը հնարավոր է կա՛մ դերի փոփոխության՝ վարչապետ դառնալու, կա՛մ հետին պլանում իշխանության միջոցով՝ որպես կուսակցության առաջնորդ:

Վերջին տարիներին Հայաստանը միջոցներ է ձեռնարկում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու համար, միևնույն ժամանակ երկիրը կախվածության մեջ է Մոսկվայի ֆինանսական օգնությունից, ներդրումներից: Հայաստանը, որը ելք չունի դեպի ծով, տուժել է Ռուսաստանի տնտեսության անկման պատճառով. անցած տարի Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 0.2 տոկոսով:

Հոդվածագիրը նշում է նաև, որ Դաշնակցություն կուսակցությունը, որը կոալիցիայի մեջ է գործող իշխանությունների հետ, կրկին հնարավորություն է ստացել մտնել խորհրդարան: Եթե երկու կուսակցությունները համաձայնեն շարունակել համագործակցությունը, ինչն, ըստ ամենայնի, հնարավոր է, Սարգսյանը վարչապետ դառնալու իրավունք կունենա:

«Եվրամիությունը ֆինանսական և տեխնիկական աջակցություն էր առաջարկել կիրակի օրը կայանալիք ընտրությունների համար, Երևանում միության ներկայացուցիչներն անցած շաբաթ նախազգուշացրել էին ընտրողներին ահաբեկելու, կաշառելու, որոշ կուսակցություններին աջակցելու նպատակով վարչական ուժերը կիրառելու մասին»,- գրում է հոդվածագիրը:

Հոդվածագիրը, վկայակոչելով Transparency International իրավապաշտպան կազմակերպությանը, փաստում է նաև, որ ընտրություններում տեղ է գտել ավելի քան 2000 խախտում:

Հոդվածի վերջում Financial Times-ը հիշեցնում է 2016թ. Հայաստանի իշխանությունները ցնցած բողոքի ակցիաների մասին, վկայակոչելով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցը, գրում է, որ խաղաղ ցուցարարների դեմ կիրառվել է անհամաչափ ուժ, բռնաճնշումների են ենթարկվել լրագրողները, իսկ ցույցերի առաջնորդների և մասնակիցների դեմ անհիմն քրեական մեղադրանքներ են առաջադրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930