Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է 85.689 ձայն, «Ծառուկյան» դաշինքին տրվել է 25.540 քվե, «Ելք» դաշինքը հավաքել է 11.793 ձայն, իսկ ՀՅԴ-ն հավաքել է 5547 ձայն:
Ընտրատարածքում թեկնածուների մեջ առաջատարը ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանն է: Նա ստացել է տրված ձայների կեսից ավելին՝ 44.255 քվե: Տարածքային թեկնածուներից Վահրամ Բաղդասարյանը (ՀՀԿ) հավաքել է 17,637 ձայն, իսկ Արկադի Համբարձումյանը (ՀՀԿ) ստացել է 16.402 քվե:
Ձայների թվով 4-րդ տեղում «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն է: Նա հավաքել է 6122 ձայն:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում ընտրելու իրավունք ուներ 238.289 քաղաքացի: Նրանցից իրենց քաղաքացիական պարտքը կատարել է 138.212-ը:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ