Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմիկ Մանուկյանը կդառնա պատգամավոր. ՀՅԴ-ն բոլոր մարզերից ամենաշատ ձայներ հավաքել է Շիրակում

Ապրիլ 03,2017 13:19

ՀՅԴ-ն իր հավաքած քվեներով հանրապետությունում առաջին տեղն է ընկել Շիրակի մարզում, երկրորդ տեղը Արմավիրում, երրորդ տեղը՝ Տաուշում։ Այս կուսակցությունը Շիրակում ստացել է 12 հազար 277 ձայն։

ՀՅԴ Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուներից ամենաշատ ձայներ հավաքել է Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, նրա ձայների քանակն է՝ 3100։ Ծնունդով արթիկցի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Մաթիլյանը հավաքել է 2639 ձայն, իսկ Մովսես Մանուկյանը՝ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը՝ 1991 ձայն։

ՀՀԿ-ից հեռացած, ՀՅԴ-ով առաջադրված Խաչատուր Վարագյանը, որը վերջերս նշանակվեց Շիրակի փոխմարզպետ, ստացել է 1068 ձայն։

Հետաքրքիրն այն է, որ «Հայկական վերածնունդը» Շիրակի մարզում ստացել է 13 783 ձայն, ձայների 10,43 տոկոսը, սակայն պարտվեց ԱԺ ընտրություններում հենց նույն դաշնակցականներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Ռոմիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930