Լրահոս
Օրվա լրահոսը

Ո ՞ւմ օգտին են քվեարկել «Ջերմիկ անկյուն» տուն-ինտերնատի մտավոր խնդիրներ ունեցող բնակիչները

Ապրիլ 03,2017 13:15

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ապրիլի 2-ին «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսում խոսելով իրենց դիտորդների ամրագրած ընտրախախտումներից հայտարարել էր , որ 6/43 տեղամասում «Ջերմիկ անկյուն» տուն-ինտերնատի մտավոր խնդիրներ ունեցող բնակիչներին ձեռքներից բռնած քվեարկել են տվել ՀՀԿ-ի օգտին:

Aravot.am-ը պարոն Իշխանյանի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի տնօրեն Ելենա Կիրակոսյանից:

«Ի ՞նչ հիմքով են իրենք որոշել, որ մենք Հանրապետական կուսակցության օգտին ենք քվեարկել: Երկրորդը. յուրաքանչյուրի իրավունքն է` ով ինչպես կքվեարկի եւ չեմ կարծում, թե դա պետք է բարձրաձայնել, հաստատ դա սխալ ինֆորմացիա է»,-ասաց հիմնադրամի տնօրենը:

Ապա հավելեց. «Բացառվում է, հաստատ, հանրապետականի օգտին մեր բնակիչները չեն քվեարկել, ամեն դեպքում, կարծում եմ, որ դա լուսաբանվող խնդիր չէ…Մեր աշխատողների հետ են ինտերնատի բնակիչները գնացել քվեարկության, եւ նրանց օգնությամբ են քվեարկել»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի 120 դիտորդներ դիտորդական առաքելություն են իրականացրել Աջափնյակ վարչական շրջանի 54 ընտրատեղամասերում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930