«Նորամուծություններն, իհարկե, քվեարկության գործընթացն ավելի թափանցիկ դարձրին: Դրանք հակազդեցին հնարավոր մեքենայություններին: Մեր գնահատմամբ՝ տեխնիկական սարքերը դժվարեցրին քվեարկութունը հատկապես տարեցների համար, որոնց դեպքում սարքերի կողմից գրանցումը դժվարանում էր»,-հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի՝ ԱՊՀ ՄՀՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Սերգեյ Լեբեդեւը:
Նրա խոսքով՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններն անցել են հանգիստ, կազմակերպված. «Թափանցիկության տեսանկյունից մեր հայ գործընկերները գերազանցեցին Արեւմուտքի որոշ երկրներին, որոնք փորձում են մեզ սովորեցնել, թե ինչպես են ընտրություններ անցկացնում»:
Լեբեդեւի կարծիքով՝ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցել են իրենց նախընտրական քարոզչությունը բավարար չափով իրականացնել. «Ոմանք ասում են, որ իշխող կուսակցությունը չարաշահել է վարչական ռեսուրսը, բայց դա եղել է նորմայի մեջ: Կուսակցության ներկայացուցիչները (նկատի ունի Կարեն Կարապետյանին, Արփինե Հովհաննիսյանին, Վիգեն Սարգսյանին….-խմբ.) չեն կարող իրենց գործունեությունը դադարեցնել եւ հեռուստացույցով չերեւալ»:
ԱՊՀ դիտորդները նաեւ նկատել են, որ մատնահետքերը գրանցող տեխնիկական սարքերը խոտանվել են, սակայն խնդիրները տեղում լուծվել են:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ