Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Ապրիլ 03,2017 11:56

Ռուսաստանի և Հայաստանի միջև միութենական և ռազմավարական հարաբերությունները ձեռք են բերել համապարփակ բնույթ: Այս մասին «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«2017թ. ապրիլի 3 նշվում է կարևոր իրադարձություն. Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս ամսաթիվը խորհրդանշում է հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլ, որը հարյուրամյակների պատմություն ունի»,-ասել է նա:

Նախարարը նաև նշել է, որ երկու երկրներին միավորում են բարեկամության և փոխադարձ աջակցության ավանդույթներ: «Մենք հպարտանալու շատ բաներ ունենք»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մշակութային, հումանիտար կապերի խորացման վրա:

Լավրովն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2016թ. աճել է 6 տոկոսով՝ չնայած համաշխարհային էկոնոմիկայում տուրբուլենտությանը: Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերն է: «Մեզ է բաժին ընկնում արտասահմանյան ներդրումների շուրջ կեսը, մոտավորապես 3 միլիարդ դոլար: Հանրապետությունում աշխատում է շուրջ 2000 ձեռնարկություն՝ ռուսական կապիտալով: Չնայած համաշխարհային էկոնոմիկայում տուրբուլենտ իրավիճակին, ապրանքաշրջանառությունն աճել է 6 տոկոսով՝ հասնելով 1.34 միլիարդ դոլարի, այդ թվում՝ հայկական գյուղատնտեսական մթերքների մատակարարման մեծացման հաշվին»,-ասել է նա:

Լավրովն ընդգծել է, որ երկու երկրների համար նոր հորիզոններ են բացվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո: «Միասին աշխատում ենք ԵՏՄ-ի կանոններին հանրապետության էկոնոմիկան ադապտացնելու ուղղությամբ: Հայ բարեկամներին տրամադրում ենք անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական օգնություն»,-ընդգծել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ ռուսական կողմը ողջունում է Հայաստանի իշխանությունների ներդրումը Սիրիայի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Հայաստանը սերտ համագործակցում են առաջատար բազմակողմանի հարթակներում, ինչպես նաև ամրապնդում են համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930