Նախնական տվյալներով, Շիրակի մարզում «Ծառուկյան դաշինքով» առաջադրված Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ստացել է 13 հազար 942 ձայն։ Նա իր ձայների քանակով երկրորդ տեղն է զբաղեցնում Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուներից։
Հիշեցնենք, որ առաջին տեղում ՀՀԿ ցուցակով առաջադրված «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանն է, որը ստացել է 14 հազար 399 ձայն։
Վարդևան Գրիգորյանը իր ձայներով առաջ է անցել նաև այդ նույն դաշինքով առաջադրված Գյումրու նախկին քաղաքապետից՝ Վարդան Ղուկասյանից։ Վերջինս, նախնական տվյալներով, հավաքել է 12433 ձայն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ