Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտության հարցում մի շարք հարցերի շուրջ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել. Լավրով

Ապրիլ 03,2017 11:13

Արցախյան հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքից, ինչպես նաև փոխզիջումային որոշումներից: Այս մասին «Նովոյե Վրեմյա» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Շատ հարցերի շուրջ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել. մնացել են մի քանի հարցեր, որոնք ամենաբարդն են: Սակայն ակնհայտ է, որ աշխատանքի արդյունքները կախված են առաջին հերթին երկու կողմերի քաղաքական կամքից, ճկունություն և փոխզիջումային որոշումներ կայացնելու նրանց պատրաստակամությունից»,-ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է մնալ արցախյան հակամարտության կարգավորման ակտիվ մասնակից:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, օգնում ենք կողմերին հասնել հակամարտության կայուն հաղթահարմանը: Այս խնդրի լուծմանն է նվիրված եղել նախորդ տարի Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ գագաթաժողովը Սանկտ-Պետերբուրգում»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930